
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անսպասելիորեն լքել է Մեռյալ ծովում անցկացվող դրուզների և չերքեզների տեղական խորհուրդների ղեկավարների համաժողովը՝ պատճառաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ շտապ հեռախոսազրույցը։
«Կներեք, ես պետք է գնամ Երուսաղեմ՝ մեր մեծ բարեկամ նախագահ Թրամփի հետ խոսելու համար։ Մենք բախվում ենք հսկայական ընդհանուր մարտահրավերների»,- իսրայելական լրատվամիջոցները մեջբերել են Նեթանյահուի խոսքերը։
Ynet-ը հայտնել է, որ Նեթանյահուի և Թրամփի միջև հեռախոսազրույցը, ենթադրաբար, կկայանա առաջիկա ժամերին։