Թրամփն ու Սի Ծինփինը Պեկինում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Իրանի դեմ պատերազմը․ Reuters

Մայիսի 14-15-ը Պեկինում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կքննարկեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը, ինչպես նաև առևտրային հարաբերությունները, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լարվածության մյուս հիմնական օջախները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գործող համաձայնագիրն ուժի մեջ է և կարող է երկարաձգվել։ Նշվում է, որ հարմար պահին կլինի նաև պաշտոնական հայտարարություն։

Նա նշել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք համաձայնագիրը կերկարաձգվի, թե ոչ։ Նա վստահություն է հայտնել, որ ցանկացած որոշման մասին կհայտարարվի ճիշտ ժամանակին:

Հոդվածում նաև ընդգծվում է, որ Թրամփն ու Սին նախկինում պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել այն առևտրային պատերազմը, որի շրջանակում ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր էր սահմանել չինական ապրանքների նկատմամբ, իսկ Չինաստանը դիտարկում էր հազվագյուտ մետաղների համաշխարհային մատակարարումների սահմանափակման հարցը:

Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին՝ Հարավային Կորեայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *