Թրամփը «միանգամայն անընդունելի» է անվանել իր առաջարկի վերաբերյալ Իրանի վերջին պատասխանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միանգամայն անընդունելի» է անվանել իր առաջարկի վերաբերյալ Իրանի վերջին պատասխանը ։

«Ես հենց նոր կարդացի իրանցի այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Դա ինձ դուր չի գալիս։ Դա լիովին անընդունելի է։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հրադադարի առաջարկի վերաբերյալ իր պատասխանն ուղարկել է երկու երկրների միջև միջնորդ հանդիսացող Պակիստանի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *