ՉԺՀ ԱԳՆ-ն հաստատել է Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան մայիսի 13-15-ին

ՉԺՀ ԱԳՆ-ն մայիսի 11-ին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը երկիր, որը նախատեսված է մայիսի 13–15-ը։

«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այց կկատարի Չինաստան մայիսի 13-ից 15-ը», — ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչ Աննա Քելլին նախօրեին հայտարարել է, որ ՉԺՀ նախագահին հանդիպելու նպատակով մայիսի 14–15-ը Չինաստան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահը մտադիր է զբաղվել երկու երկրների միջև հարաբերությունների կայունացմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *