IWCT: ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության վրա ծախսել է ավելի քան 77 մլրդ դոլար

ԱՄՆ-ի ծախսերը Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) ռազմական գործողություն իրականացնելու համար գերազանցել են 77 մլրդ դոլարը։ Այդ մասին մայիսի 11-ին վկայում են Iran War Cost Tracker (IWCT) ինտերնետ-ռեսուրսի տվյալները։

Ռեսուրսի տվյալներով՝ գործողության առաջին վեց օրերը Վաշինգտոնին արժեցել են 11,3 մլրդ դոլար։ Նշվում է, որ հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում անձնակազմի պահպանման ծախսերը, տարածաշրջան տեղափոխված նավերի ծախսերը, ինչպես նաև այլ հարակից ծախսեր։

Հաշվարկման մեթոդիկան հիմնված է Պենտագոնի ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած զեկույցի վրա, ըստ որի հետագա ծախսերը կկազմեն օրական մոտ 1 մլրդ դոլարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *