Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի տվել երաշխիքներ Իրանում իշխանափոխության վերաբերյալ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ փետրվարի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում չի երաշխավորել ամերիկացի առաջնորդին, որ երկու երկրների համատեղ ռազմական գործողությունը Իրանի դեմ կհանգեցնի իսլամական հանրապետությունում արմատական իշխանափոխության։

Ապրիլին The New York Times թերթը հաղորդել էր, որ փետրվարի 11-ին ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդների փակ հանդիպման ընթացքում Նեթանյահուն համոզվածություն էր հայտնում, թե Իրանի դեմ պատերազմը «կվերջացնի իսլամական հանրապետությունը»։ Հրեական պետության ղեկավարի խոսքով՝ նա, ընդհակառակը, նշել է գործողության արդյունքի անորոշությունը։ «Ես ոչ միայն դա եմ նշել, այլև մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ առկա է ոչ միայն անորոշություն, այլև ռիսկեր», – ասել է իսրայելցի վարչապետը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։

Միևնույն ժամանակ Նեթանյահուն հավելել է, որ ռազմական գործողության քննարկման ընթացքում Սպիտակ տան ղեկավարի հետ նա հայտնել է այն կարծիքը, որ անգործությունը «իր մեջ ավելի մեծ վտանգ է պարունակում», քան ռազմական գործողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *