Կատմանդուի օդանավակայանում վայրէջք կատարելիս ուղևորատար ինքնաթիռ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Nepal News-ը։
Ստամբուլից Նեպալի մայրաքաղաք ժամանած օդանավը պատկանում է Turkish Airlines ընկերությանը։ Ըստ լրագրողների հաղորդած տվյալների՝ վայրէջք կատարելիս հրդեհվել են օդանավի անիվները։
Ինքնաթիռում եղել է 277 ուղևոր, այդ թվում՝ չորս երեխա։ Մարդկանց հաջողվել է անվտանգ տարհանել, թեև փրկարարական աշխատանքների ընթացքում նրանցից ոմանք թեթև վնասվածքներ են ստացել։
«Ներկայումս հրդեհը մեկուսացվել է կրակմարիչների օգնությամբ։ <...> Ինքնաթիռի բոլոր ուղևորներն անվտանգ վայրում են», — ասվում է նյութում։
Տեղի ունեցածի պատճառով Կատմանդուի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է միջազգային չվերթների սպասարկումը: