
ԱՄՆ Թեքսաս նահանգի Լարեդո քաղաքի երկաթուղային կայարանում, բեռնատար վագոնի մեջ, հայտնաբերվել է վեց մարդու մարմին, հաղորդում է The New York Times (NYT)-ը։
Հայտնաբերված անձանց ինքնությունը և նրանց մահվան հանգամանքները դեռևս պարզված չեն։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
Լրատվամիջոցը նշում է, որ Լարեդոն գտնվում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին: Նախորդ օրը քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32°C, ինչը կարող էր ստեղծել ուժեղ շոգ բեռնատար վագոնների ներսում։ Իշխանությունները դեռ չեն հաստատում, որ մահացածները կարող էին լինել միգրանտներ, որոնք փորձել են անօրինական կերպով հատել ԱՄՆ-ի սահմանը։ Սակայն լրատվամիջոցը նշում է, որ վերջին տասը տարիների ընթացքում նման մի քանի դեպքեր են արձանագրվել։