Բրիտանական նավատորմը 200 հազար ֆունտ կծախսի կանանց համազգեստի վրայի կոճակները փոխելու համար

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը քննադատության են ենթարկվել կանացի համազգեստը վերափոխելու համար 200 հազար ֆունտ ստեռլինգ ծախսելու ծրագրերի պատճառով։ Ինչպես հայտնում է Times պարբերականը՝ հղում անելով ներքին փաստաթղթին, գործող համազգեստի կրծքավանդակի հատվածում կարված կոճակները տեղադրված են «ոչ պատշաճ կերպով»։

«Թագավորական ռազմածովային նավատորմը ծրագրում է մինչև 200 հազար ֆունտ ստեռլինգ հատկացնել կին նավաստիների նոր համազգեստի համար, քանի որ ներկայիս դիզայնի դեպքում կոճակների դիրքը համարվում է անընդունելի», — գրում է թերթը։

Նշվում է, որ կոճակների հետ կապված խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ գերատեսչությունում նկատել են, որ դրանք տեղակայված են կանանց պտուկների հատվածում։

Ըստ պարբերականի՝ այս որոշումը դժգոհություն է առաջացրել զինծառայողների շրջանում, հատկապես այն պատճառով, որ ավելի վաղ բրիտանական հրամանատարությանը հանձնարարվել էր խնայողության ուղիներ գտնել։ Խնդիրն այն է, որ առաջիկա չորս տարիների կտրվածքով պաշտպանական ոլորտի բյուջեում 28 միլիարդ ֆունտ ստեռլինգի դեֆիցիտ է կանխատեսվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *