«Թուրքական ավիաուղիներ»-ի Ստամբուլ-Կատմանդու չվերթ իրականացնող «Airbus A330» ինքնաթիռի անվադողերը բռնկվել են Կատմանդուում վայրէջքից հետո, հայտնում է Reuters-ը: Բոլոր 277 ուղևորներն ու անձնակազմի 11 անդամներն անվտանգ տարհանվել են, տուժածներ չկան։
Նեպալի իշխանությունների տվյալներով՝ հրդեհն արագ մարվել է, իսկ օդանավակայանը դեպքից հետո մոտ մեկ ժամ դադարեցրել է աշխատանքը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ հիդրավլիկ համակարգի տեխնիկական անսարքության հետևանքով։