Նորվեգիայում իր դասարանցիների հետ էքսկուրսիայի ժամանակ դպրոցական Հենրիկ Ռեֆսնես Մյորտվեդտը նկատել է գետնից դուրս ցցված մի առարկա, որը պարզվել է, որ մոտ 1300 տարվա հնության թուր է։
Եթե կարծում եք, թե հնագետները վաղուց արդեն ողջ Եվրոպան տակնուվրա են արել՝ հողից հանելով անցյալի բոլոր արտեֆակտները, ապա չարաչար սխալվում եք։ Նորվեգիայում տղան վիկինգների իսկական թուր է գտել հենց դպրոցական էքսկուրսիայի ժամանակ։
Ինչպես գրում է «Bild»-ը, ապրիլի վերջին Բրանբու քաղաքի (Օսլոյից 80 կմ հյուսիս) դպրոցի առաջին դասարանի աշակերտ, վեցամյա Հենրիկ Ռեֆսնես Մյորտվեդտը դասարանի հետ մեկնել էր էքսկուրսիայի։ Դաշտում զբոսնելիս նա նկատել է գետնից դուրս ցցված մի բան, որը նման է եղել շատ հին թրի բռնակի։
Տղան հանել է այդ առարկան հողից դուրս և ակնթարթորեն դարձել մոլորակի ամենաերիտասարդ հնագետը։ Ավելի ուշ պազրվել է, որ ժանգոտած և փոքր-ինչ ծռված երկաթյա այդ իրը մոտ 1,3 մետր երկարությամբ թուր է և պատկանում է վիկինգների վաղ դարաշրջանին։
«Ահա այս մասը դուրս էր ցցված։ Վրան ժանգ և հող կար։ Ես որոշեցի բարձրացնել ու տեսնել, թե դա ինչ է», — պատմել է տղան Hadeland թերթին։