
«Արման Սարոյանը, որը չի հանդիսանում հոգևորական, այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայականության պատճառով»,- ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արման Սարոյանին զրկել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, նաև դադարեցվել էին նրա լիազորությունները բանկում, իսկ հարկադիր կատարողը լիազորել է Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Հարկադիր կատարողն իրեն դրել է կաթողիկոսի տեղը և լիազորություններ տվել Սարոյանին։ Նա բանկային հաշիվներին մատչելիություն ունի, ավելին՝ կառավարում և տնօրինում է՝ չունենալով դրա իրավունքները»,- նշել է փաստաբանը։