«ԲԴԽ-ն իր գործը չի անում, որովհետև այս մարմնի գործն էլ է Փաշինյանը վերցրել իր վրա»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«ԲԴԽ-ն իր գործը չի անում, որովհետև այս մարմնի գործն էլ է Փաշինյանը վերցրել իր վրա»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան»-ն այսօրվա քարոզարշավը կազմակերպել է Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։ «Այս մարմինը ՀՀ դատական իշխանության ամենաբարձր և ամենանկախ մարմինը պետք է լիներ, բայց այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ-որ ժողովների, վերջին 8 տարիների ընթացքում այս մարմնի ղեկավարը փոխվել է 5 անգամ, ինչը չի խոսում անկախ մարմին ունենալու մասին։ Ավելին, այս մարմնի նախագահներից մեկը աշխատանքից ազատվել է վարչապետի հաղորդագրությամբ»,- իր խոսքում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս մարմինն իր գործը չի անում, որովհետև այս մարմնի գործն էլ է Նիկոլ Փաշինյանը վերցրել իրա վրա․ ինքը երկրի վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ նախագահը, ինչ կա՝ ինքն է։ Չկան ինստիտուտներ մեր երկրում»,- հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *