Շարունակում եմ տեղադրել սրանց ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները։ Առանց մեկնաբանությունների, միայն զուտ փաստեր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արեն Ապիկյանը։
Նա Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներից մի հատված է հրապարակել և նշել. «Մեկնաբանությունները և տարածելը թողնում եմ ձեզ։
Խոստում (սուտ) №2՝
Ընտրվելու դեպքում հեռացնել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Արդյունք՝
Ադրբեջանի զորքը ոչ միայն չի հեռացվել, այլ նաև ներխուժել և ամրացել է Ջերմուկում և այլ գրավված տարածքներում»։