
Պեկինը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարելիք պետական այցի ամսաթիվը, որը նրա առաջին այցն է այդ երկիր գրեթե տասը տարվա ընթացքում:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Թրամփը, որը վերջին անգամ Չինաստան էր այցելել 2017 թվականին, իսկ առաջիկայում գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի Սի Ծինփինի հետ, հանդիպում, որն արդեն մեկ անգամ հետաձգվել էր Իրանի պատերազմի պատճառով։
Նախագահ Սի Ծինփինի հրավերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 15-ը պետական այց կկատարի Չինաստան, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը: Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 14-15-ը։
FT-ի փոխանցմամբ՝ Թրամփը չորեքշաբթի կժամանի Չինաստան՝ Սի Ծինփինի հետ իր երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար՝ իր երկրորդ ժամկետում: Հանդիպումը կկայանա հինգշաբթի, որին կհաջորդի Երկնքի տաճար այցելությունը և երեկոյան պետական ճաշկերույթը: Ուրբաթ օրը կկայանա աշխատանքային ճաշ, որից հետո Թրամփը կմեկնի Միացյալ Նահանգներ: