Ավելի քան 10 հրշեջ բրիգադները փորձում են մարել Մայամիի հարևանությամբ գտնվող Ֆլորիդա նահանգում բռնկված անտառային խոշոր հրդեհը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով հրշեջ-փրկարարական ծառայությանը։
Մայամի-Դեյդ և Բրովարդ շրջաններում փրկարարական ստորաբաժանումներն արդեն սկսել են անտառային հրդեհի տեղայնացման աշխատանքները։ Ավելի քան 12 մասնագիտացված ստորաբաժանումներ են պայքարում հրդեհի դեմ։
Նշվում է, որ ներկայում Բրոուարդ շրջանում կրակը դեռ չի տեղայնացվել, իսկ Մայամի-Դեյդ շրջանում հրշեջ-փրկարարական ծառայությանը հաջողվել է մարել միայն հրդեհի տարածքի մեկ երրորդը։
Զոհերի և տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հրշեջ ծառայությունները հորդորել են հեռու մնալ կրակից տուժած տարածքներից։