Turkish Airlines-ի ինքնաթիռը Նեպալում վայրէջքի ժամանակ սկսել է վառվել

Ստամբուլ-Կատմանդու չվերթի Turkish Airlines ավիաընկերության
ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ
սկսել է վառվել։ Այս մասին հայտնել է Nepal News-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին։

Վայրէջքի ժամանակ բռնկվել է շասսիիի անիվներից մեկը։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից մեկում վայրէջքային թռիչքուղով ինքնաթիռի
շարժման ժամանակ շասսիի շրջանում երևում են բոցեր և ծուխ։

Օդանավում եղել է 284-ից 289 մարդ, այդ թվում՝ անձնակազմի
11 անդամ։ Նրանք բոլորը տարհանվել են վթարային ելքով. տուժածներ չկան։ Սկսվել է միջադեպի
հետաքննություն։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *