«Ումերովն ԱՄՆ-ում քննարկել է հակամարտությունն ավարտելու համար առաջնորդների հանդիպման ձևաչափը»․ Զելենսկի

«Ումերովն ԱՄՆ-ում քննարկել է հակամարտությունն ավարտելու համար առաջնորդների հանդիպման ձևաչափը»․ Զելենսկի

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են հակամարտությանը վերջ դնելու համար առաջնորդների մակարդակով հանդիպումների և բնակացությունների հնարավոր ձևաչափերը, գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։ Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հնարավոր հանդիպումների մասին է խոսքը:

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ ոչ միայն Մոսկվայում, այլև երրորդ երկրում, բայց միայն վերջնական պայմանավորվածություններ ստորագրելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *