Կիևում պատմական են համարում Զելենսկու և Կոբախիձեի երևանյան շփումը

Ուկրաինան հույս ունի վերագործարկել հարաբերությունները Վրաստանի հետ և պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

«Մենք ցանկանում ենք նոր էջ բացել մեր վրացի գործընկերների հետ», – ասել է Սիբիգան։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների միջև վերջերս Երևանում կայացած հանդիպումը պատմական էր և հնարավորություն տվեց «մտքերի լավ փոխանակման»։

«Մենք բաց ենք այս կառուցողական երկխոսությունը շարունակելու համար։ Ես շուտով կհանդիպեմ իմ վրացի գործընկերոջ հետ Մոլդովայում», – նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

Սիբիգան հավելել է, որ Կիևը մտադիր է «համապատասխան կերպով կառուցել երկկողմ հարաբերությունների դիվանագիտական ​​​​ուղին»։

«Մեր ժողովուրդները, մեր հասարակությունները արժանի են դրան։ Այո, մենք երկկողմ օրակարգում ունենք որոշ զգայուն հարցեր, բայց մենք պատրաստ ենք առաջ շարժվել», – ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *