
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 85 կետով, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Մասնավորապես, Լոնդոնի սահմանափակումների տակ են հայտնվել «Ռոսմոլոդյոժ»-ի ղեկավար Գրիգորի Գուրովը, «Յունարմիա» շարժման պետ Վլադիսլավ Գոլովինը, «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Տաբակը, «Սոցիալական նախագծման գործակալության» աշխատակիցները, Ինտերնետի զարգացման ինստիտուտը, Երիտասարդական միջավայրի ուսումնասիրության և ցանցային մոնիթորինգի կենտրոնը, Սևաստոպոլի պետական համալսարանը և Եվպատորիայի «Զդրավնիցա» առողջարանը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ սահմանափակումները տարածվել են այն անձանց վրա, որոնք առնչություն ունեն «ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հետ», ինչպես նաև «Ռուսաստանի տեղեկատվական արշավների» մասնակիցների վրա, որոնք իրականացվում են «ՀՀ-ում առաջիկա ընտրություններին միջամտելու» նպատակով: Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում այժմ կա 1 903 ֆիզիկական և 857 իրավաբանական անձ: