Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ես չեմ մասնակցի մայիսի 28-29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։

«Այդ մասին ես հայտնել եմ Ռուսաստանի նախագահին դեռ ապրիլին՝ ՌԴ կատարած այցիս ժամանակ։ Իմ որոշման մասին տեղյակ եմ պահել նաև Ղազախստանի նախագահին»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նախընտրական քարոզարշավի և շքերթի պատճառով չի կարողանա լքել երկիրը։

Փաշինյանը պարզաբանել է, որ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *