ՌԴ-ն անընդհատ հարձակվում է իր հարևանների վրա, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք պատասխանել․ Կալլաս

Մինչև Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների քննարկումը, Եվրամիության անդամ պետությունները պետք է մշակեն ընդհանուր դիրքորոշում․ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մինչև Ռուսաստանի հետ իրավիճակը քննարկելը, մենք պետք է միմյանց միջև համաձայնության գանք, թե կոնկրետ ինչ ենք ուզում քննարկել նրանց հետ», – նշել է նա։

Կալլասի խոսքով՝ ԵՄ-ի հիմնական նպատակը Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովումն է։

«Խոսքը եվրոպական անվտանգության մասին է։ Ռուսաստանն անընդհատ հարձակվում է իր հարևանների վրա, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք պատասխանել», – ասել է նա։

Կալլասն ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պահանջներն ու պայմանները դեռևս քննարկվում են Եվրոպայում խաղաղության ապահովման տեսանկյունից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *