
Քարոզարշավի ժամանակ արցախցի կինը դիմելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հետաքրքրվեց, թե արցախցիների բանկապահովման հետ կապված ինչ հեռանկարներ ունի: «Հնարավոր է 2-3 տարում բոլորի բնակարանային հարցերը լուծել, բայց իմ տպավորությունն է, որ ամեն ինչ արվում է, որ դուք այստեղ չմնաք։ Պետությունը ոչ թե բիզնես շինարարություն պետք է անի, այլ՝ սոցիալական»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։