Արցախից տեղահանված անձինք կարող են քաղաքացիություն ստանալ՝ առանց զինվորական ծառայության մասին փաստաթղթերի

ԱԺ-ն մայիսի 11-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել այն օրենսդրական փոփոխություններին, որոնք նախատեսում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության տրամադրման պարզեցված կարգը։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 27 տարին լրացած անձինք, ովքեր տեղահանման հետևանքով կորցրել են կամ չեն ստացել զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ փաստաթղթերը, այլևս խնդիրների չեն բախվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալիս։

Փոփոխությունները արձակուրդների տրամադրման նոր կանոններ են սահմանում 27-ից 37 տարեկան այն զինծառայողների համար, ովքեր կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն են անցնում (համաձայն 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված փոփոխությունների)։ Մասնավորապես, մեկ տարի կամ վեց ամիս ժամկետով ծառայություն անցնողների համար սահմանվել է 10-օրյա արձակուրդ, մինչդեռ մեկ ամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի նախատեսվում։

Բացի այդ, նոր կարգավորումը կտարածվի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում իրականացվող պայմանագրային զինվորական ծառայության վրա:

Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում հինգ կարգապահական տույժ ստանա՝ նրա պայմանագիրը կլուծարվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *