«Եվրատեսիլ»-ում Իսրայելի համար բեմ չպետք է լինի, քանի դեռ ցեղասպանությունը շարունակվում է. Amnesty International

Amnesty International-ը Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) կոչ է արել հեռացնել Իսրայելին «Եվրատեսիլ» երգի մրցույթից։

Ամենամյա երաժշտական մրցույթն անցկացվելու է այս շաբաթ օրը Վիեննայում։

«Իսրայելին «Եվրատեսիլից» հեռացնելու Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անկարողությունը, ինչպես դա արվեց Ռուսաստանի դեպքում, վախկոտության ակտ է և Իսրայելի նկատմամբ ակնհայտ երկակի ստանդարտների դրսևորում»,- հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:

Ըստ նրա՝ «երգերն ու փայլերը չպետք է խլացնեն կամ շեղեն ուշադրությունը Իսրայելի վայրագություններից և պաղեստինցիների տառապանքներից»։

Նա նշել է, որ փոխանակ հստակ ազդակ ուղարկելու «պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունների հետևանքների» մասին, Եվրոպական հեռարձակողների միությունը երկրին միջազգային հարթակ է տրամադրել՝ չնայած Գազայում շարունակվող գործողություններին, ապօրինի օկուպացիային և ապարտեիդի համակարգին։

Կալամարը հայտարարել է, որ Իսրայելի մասնակցությունը մրցույթին թույլ է տալիս երկրին «շեղել ուշադրությունը Գազայում տեղի ունեցող իրադարձություններից» և «նորմալացնել իրավիճակը», ինչպես նաև մեղադրել է Իսրայելին Գազայի, Հորդանան գետի արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետագա բռնակցման փորձերի մեջ։

«Իսրայելի համար «Եվրատեսիլում» բեմ չպետք է լինի, քանի դեռ ցեղասպանությունը շարունակվում է»,- եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *