Բոլոր իշխանությունների ոտքերի տակ թավալ եկող Արսենյանները հետապնդում են մարդկանց, վախեցնում, աշխատանքից ազատում

Իջևանում քաղաքացիների հետ հանդիպմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, այժմ պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը Մարտինիի հավաք-հանդիպումից մի դրվագ պատմեց։

«Երկու քաղաքացի մոտեցան, Վայոց ձորից էին։ Ասացի՝ մի քանի օրից իրենց մարզ էլ ենք գնալու։ Ասացին․ « ՈՐ գաք մեզ մո,  հանարվոր է, էդ հանդիպմանը չգանք, որովհետև մեր մարզպետն ու հայրը հետապնդում են մեզ, գործից ազատում են»։
Գիտեք ո՞վ է էդ մարզպետը․ Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկի» Աշոտը, որ նախորդ բոլոր իշխանությունների ոտքերի տակ թավալ է (են) եկել»,- նշեց Սաղաթելյանը։

Պատգամավորության թեկնածուն հռետորական հարց ուղղեց Արսենյաններին «Ջերմուկում 90 տոկոս ձայն են հավաքում Նիկոլի համար, որ ի՞նչ անեն, որ թշնամուն բարի-հասցնի մարդկանց տները։ Առանց այդ էլ արդեն ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներում են։

Ժողովուրդը քիչ չէ թույլ է տվել ազգայի  հարստությունը (էդ էլ հարց է՝ ինչպես է հասել իրենց) լցրել են շշերի վրա ու առևտուր են անում, մի բան էլ համարձակվում են սպառնալ, վախի մթնոլորտ տարածել»։

Իշխան Սաղաթելյանը խոսքն ամփոփեց՝ խոսքն ուղղելով գործարարներին․ « Էն բոլոր օլիգարխները, որ ծառայում են օրվա իշխանությանը, թող հիշեն, որ 2018-ի արկածախնդրությունը՝ իշխանափոխությունը, եղավ հենց իրենց պատճառով, որովհետեև մարդիկ զզվել էին իրենցից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *