
Տավուշի մարզի տարբեր համայնքներից ահազանգեր ենք ստացել իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսների համատարած օգտագործման մասին։ Մարդիկ հայտնում են, որ մարզի որոշ պետական բուժհիմնարկներում տնօրենն առանձին-առանձին կանչում է բուժաշխատողներին և նրանց հրահանգավորում, թե ում օգտին քվեարկեն առաջիկա ԱԺ ընտրություններում։
Բացի այդ, Դիլիջանից ահազանգում են, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստներին կանչում են քրեական ոստիկանություն: Եթե նրանք չեն ներկայանում, ծանուցագիր են ուղարկում: Հարցաքննության առիթը ապրիլին հարուցված գործն է` իբրեւ թե նյութապես շահագրգռելով, մարդկանց հանրահավաքի տանելու վերաբերյալ, որի շրջանակներում հրավիրում են ոստիկանություն։
Դիլիջանցիենրն ասում են, որ «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստներին հոգեբանորեն ճնշելու գործում հատկապես ակտիվ է քրեական ոստիկանության օպերներից մեկը։
Տեղեկացնում են նաև որ քաղաքական պատճառներով աշխատանքից ազատել են Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Գեղեցիկ Դավթյանին և Դիլիջանի թիվ 2 դպրոցի հաշվապահին, ընդդիմադիր ուժերին հարելու կասկածների հիմքով։