Նման են արդյոք կորոնավիրուսն ու խանթավիրուսը

Խանթավիրուսը մարդու համար այնքան վտանգավոր չէ, որքան կորոնավիրուսային ինֆեկիցան։ Այս մասին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է ռուս գիտնական Վալերի Լիտվինովը։ Նա նշել է, որ կորոնավիրուսը մարդուց մարդ փոխանցվում է նվազագույն շփման պարագայում։ Ընդ որում, դա տեղի է ունենում բավականին արագ։ Խանթավիրուսի դեպքում դա այդպես չէ։ Խանթավիրուսը օջախային ինֆեկիցա է, որը կապված է իր կրողին։ Փոխանցողները մկներն ու առնետներն են, որոնց դեպքում խանթավիրուսը ախտանշաններ չունի։Միայն որոշ ենթատեսակների դեպքում է, որ կենդանիները սատկում են։ Մարդու մոտ, որպես կանոն, խանթավիրուսը ծանր հիվանդացության ընթացք չի ունենում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *