Իրանի բանակը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի ուժերը երկրի հարավարևմտյան շրջանում ոչնչացրել են թշնամական հետախուզական անօդաչու թռչող սարք, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Ըստ Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հայտարարության՝ անօդաչու սարքը որսացվել և ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով, որոնք գործում են Հակաօդային պաշտպանության միացյալ շտաբի հրամանատարության ներքո: