
Ինչպես հայտնել ենք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր իր առանձնատան բակում հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ։ Նա վստահեցրել է, որ առանց ուժեղ տնտեսության հնարավոր չէ ունենալ ուժեղ բանակ և անվտանգ պետություն։
«Սուտ բառերով, սուտ խոստումներով անվտանգություն չի զարգանում։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ, բայց ուժեղ բանակն առանց գումարի անհնար է ստեղծել։ Որպեսզի ունենանք վստահելիություն, մարդիկ վստահ լինեն, որ ոչ մի արտաքին վտանգ չկա, որպեսզի մենք հանգիստ պայքարենք ներքին վտանգների դեմ, քանի որ այս կառավարությունը ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, հինգ անգամ ավելի շատ ներքին վտանգներն է բերել։ Ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է»,- ասել է Կարապետյանը։