Մակրոնը Քենիայի գագաթնաժողովում հայտարարել է Աֆրիկայի համար 23 միլիարդ եվրոյի ներդրումների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի Նայրոբիում անցկացված մայրցամաքի ապագային նվիրված լայնամասշտաբ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Աֆրիկայի զարգացման համար 23 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ֆրանսիան Քենիայի մայրաքաղաքում անցկացվող երկօրյա Africa Forward գագաթնաժողովին հավաքել է տասնյակ պետությունների ղեկավարների և բիզնես առաջնորդների։ Միջոցառման նպատակն է թարմացնել Փարիզի և մայրցամաքի միջև փոխգործակցության ձևաչափը՝ նախկին գաղութների հետ բազմամյա լարված հարաբերություններից հետո։

Մակրոնի ներկայացրած ներդրումային փաթեթը ներառում է.

14 միլիարդ եվրո՝ ֆրանսիական կառույցների պետական և մասնավոր միջոցներ,

9 միլիարդ եվրո՝ աֆրիկացի ներդրողների միջոցներ։

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝ էներգետիկ անցումը, թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, ծովային տնտեսությունը և գյուղատնտեսությունը։ Ըստ Մակրոնի՝ այդ ներդրումները հնարավորություն կտան ստեղծել 250 հազար ուղղակի աշխատատեղ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ աֆրիկյան երկրներում։

«Մենք այստեղ ենք ոչ միայն ձեզ հետ միասին աֆրիկյան մայրցամաքում ներդրումներ անելու համար. մեզ անհրաժեշտ է, որ աֆրիկյան խոշոր բիզնես առաջնորդները գան և ներդրումներ անեն Ֆրանսիայում,- հայտարարել է նա Նայրոբիի համաժողովների կենտրոնում։- Հենց սրա վրա են կառուցվում մեր հարաբերությունները, որոնք այժմ լիովին զերծ են բարդույթներից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *