Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկները մեկնում են Ռուսաստանից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանը ներկայացրել է 2025 թվականի զբոսաշրջային տվյալները։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ 2025-ին Թուրքիա մեկնածների ընդհանուր թիվը կազմել է 63.9 մլն։ Ամենաշատ զբոսաշրջիկ Թուրքիա ուղարկող երկրի առաջատար դիրքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հաղորդում է Ermeniahaber-ը։

Պաշտոնական տվյալներով՝ 2025-ին Թուրքիա մեկնած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 6.9 միլիոն։ Նշվում է, որ նրանք հիմնականում նախընտրել են Միջերկրական ծովի ափամերձ հանգստավայրերը։

Ռուսաստանից հետո Թուրքիա ամենաշատ տուրիստներ ուղարկած երկիրը Գերմանիան է (6 մլն 750.000)։ Երրորդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը՝ (4մլն 270.000)։ Նշվում է, որ այս երեք երկրները վճռորոշ դեր ունեն Թուրքիայի ընդհանուր զբոսաշրջային հոսքի ձևավորման մեջ։

Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության՝ նման ցուցանիշները վկայում են Թուրքիայի պատմական, մշակութային և բնական զբոսաշրջային ներուժի մասին, որը շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային մակարդակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *