Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակներին. նրանք զարմանալու են. ԻԻՀ խորհրդարանի խոսնակ

Երկրի զինված ուժերը պատրաստ են արժանի պատասխան տալ ցանկացած ագրեսիայի։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: 

Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հրադադարի ռեժիմը բնութագրել էր որպես «կենսապահովման սարքի տակ» (massive life support) գտնվող և վերսկսել էր սպառնալիքները Թեհրանի հասցեին՝ ամերիկյան պահանջները չկատարելու դեպքում։

X սոցիալական ցանցի իր էջում Ղալիբաֆն ընդգծել է. «Սխալ ռազմավարությունը և սխալ որոշումները անխուսափելիորեն հանգեցնում են սխալ արդյունքների. ամբողջ աշխարհն արդեն գիտակցել է դա։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակներին. նրանք զարմանալու են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *