
Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի վերաբերյալ մտահոգող բոլոր հարցերը, ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Այս թեման («Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան-խմբ․) մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին ՌԴ և ՀՀ ղեկավարների բանակցությունների ընթացքում։ Տրվել են պարզաբանումներ, ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- նշել է դիվանագետը։
«Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ դա ստեղծում է դրանք»,- նշել է Կալուգինը։