Նավթի գները շարունակել են աճել երեքշաբթի օրը։ Այս աճը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության նոր սրման մտավախությունների հեը, որը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայությամբ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.70 դոլարով (0.67%)՝ մեկ բարելի համար հասնելով 104.91 դոլարի: Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթը թանկացել է 2.92 դոլարով (2.88%)՝ մեկ բարելի համար հասնելով 104.21 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 0.88 դոլարով (0.9%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.95 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 2.65 դոլարով (2.78%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.07 դոլարի։