Թրամփն ասել է, որ Վենսն ու Ռուբիոն կարող են դառնալ իր հնարավոր իրավահաջորդները

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող են դառնալ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական հետնորդները պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփն այս մասին հայտարարել է Սպիտակ տան Վարդերի այգում՝ Ոստիկանության շաբաթվա պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ։

Նա նշել է, որ երկու պաշտոնյաներն էլ կարող են կազմել «երազանքի թիմ», սակայն չի հստակեցրել մանրամասները և չի շարունակել այդ միտքը։

«Ընտրություններում հիանալի կհնչեր՝ Ջեյ Դի և Մարկո։ Իդեալական թեկնածուներ են։ Ի դեպ, ես հավատում եմ, որ դա երազանքի թիմ է, բայց կան որոշ փոքրիկ նրբություններ», — ասել է նա։

Politico պարբերականը դեռ ապրիլի 24-ին հայտնել էր, որ Սպիտակ տանը լրջորեն դիտարկում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածությունը։ Նշվում է, որ 2016-ի անհաջող նախընտրական արշավից հետո քաղաքական գործչին համարում էին չափազանց ռազմատենչ և պահպանողական։ Սակայն Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նրա ջանքերն ու Թրամփի հանդեպ «անսասան հավատարմությունը» ամրապնդել են նրա դիրքերը ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ MAGA շարժման կողմնակիցների շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *