Աղքատությունն աճում է Վայոց ձորում. պետք է փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը. Նարեկ Կարապետյանը՝ Եղեգնաձորում (վիդեո)

Եղեգնաձորում չկա աշխատանք, Եղեգնաձորի գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են: Այս մասին Եղեգնաձորում, քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Աղքատությունն աճում է Վայոց ձորում, և դրա համար պետք է առաջնորդ, ով գիտի ձևը՝ ինչպես լավ կյանք ապահովել։

Բոլորս իրար հետ փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը, որ ունենանք ուժեղ երկիր՝ ուժեղ առաջնորդով, որ լավ ապրի մեր ազգը»,-նշել է նա։

Իր հերթին «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանն ասել է. «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետությունում երկու անսակարկելի արժեք լինի. մեկը դա մարդասիրությունն է, երկրորդը իրավունքի գերակայությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *