Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին, նաև հեռարձակել մրցույթը ազգային հեռուստատեսությամբ, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ երկրները տարբեր պատճառներ ունեն մասնակցությունից հրաժարվելու համար, բայց բոլորն էլ կապված են Իսրայելի հետ։ Բոյկոտողները մեղադրում են Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեջ, միևնույն ժամանակ հեռուստաալիքները կարծում են, որ Իսրայելի, ինչպես նաև Ուկրաինայի մասնակցությունը ստեղծում է անհավասար պայմաններ մյուս մասնակիցների համար։
«Հակամարտության մեջ գտնվող երկիրը ստեղծում է ավելի մեծ մրցակցություն: Պետք է ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ», – BBC-ին ասել է հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։
«Եվրատեսիլ 2026»-ի երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին: Եզրափակչում, որը տեղի կունենա Վիեննայի Շտադհալեի բեմում շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հեռուստադիտողները կտեսնեն այս տարվա մրցույթին մասնակցող 35 երգիչներից 25-ին։
Հայաստանը կներկայացնի երգիչ Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով։ Նա կմրցի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։