«Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ՝ տուգանքի մատերիալ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ՝ տուգանքի մատերիալ»․ Էդմոն Մարուքյան

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացրել է ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց։ «Հայաստանում մարդը կենտրոնական արժեք չէ, այլ տուգանքի մատերիալ։ Մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում, գույքը խլում և պետություն չկա, որ իր քաղաքացուն պաշտպանի»,- իր խոսքում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Եթե դուք այցելեք ԴԱՀԿ աճուրդների կայք, կտեսնեք, թե մեր ժողովրդից ինչքան բան է բռնագանձվում և աճուրդով վաճառվում։ Ամեն տարի միլիարդավոր դրամների տուգանքներ է մեր ժողովուրդը վճարում, տուգանքը մեր պետական բյուջեում պլանավորված եկամտի աղբյուր է։ Սա խայտառակություն է. մեր ժողովրդին հանգիստ թողեք, թող ապրեն»,- նշել է Մարուքյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *