
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուկաշենկոյին «հայ ժողովրդի բարեկամ» անվանելը քաղաքական անբարոյականություն է։
Հայ ժողովրդի բարեկամը չի կարող լինել նա, ով Հայաստանի ծանրագույն պահին կանգնել է Ալիևի կողքին, լեգիտիմացրել է նրա ուժի ու նվաստացման քաղաքականությունը:
Սա քաղաքական ստրկամտության ցցուն օրինակ է։ Հաստավիզ օլիգարխիատը միշտ վերադառնում է իր իրական տիրոջը․ նրա համար հայատյաց մարդասպան հանցագործ-բռնապետի հետ անձնական հաշվարկները, բիզնես շահերը, անձնական եկամուտը, հանցագործ որդուն Մինսկում թաքցնելու հարցերն ավելի թանկ են, քան Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդի արժանապատվությունը և մեր պետության հիշողությունը»։