Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական գաղտնալսված խոսակցություններն է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, որը նաև հերձական գաղտնալսված խոսակցություններն է հրապարակել։

«Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *