Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին


Քաղաքականություն


Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժն ընդհանուր սահմանին՝ ասված է Իրաքի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ Ալ Արաջիի մամուլի ծառայության հայտարարության մեջ: 

Նշվում է, որ կողմերը կարևորել են անվտանգության ոլորտում համատեղ համակարգման ամրապնդումը, սահմանային հսկողության միջոցառումների խստացումը և ահաբեկչական կամ զինված խմբերի ցանկացած ներթափանցման կամ տեղաշարժի կանխումը, որոնք կարող են սպառնալ երկու երկրի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

Փաստաթղթի համաձայն՝ իրանական կողմը տեղեկատվություն է ներկայացրել Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում ներկա իրանական որոշ զինված խմբավորումների գործունեության մասին: 

Նշվում է, որ երկկողմ անվտանգության կոմիտեի նիստի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ հարցի համալիր լուծման համար»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *