Երևանում գտնվող հայ-ֆրանսիական հայտնի մանակապարետը ՔՊ-ի օրոք փակվել է, լքվել է, մոռացվել է: Այս մասին Facebook–ի իր էջի լայվում» ահազանգել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։
Նա տեսանյութ է հրապարակել քանդված մանկապարտեզից. «Նիկոլ Փաշինյանենք 5 տարվա ընթացքում փակել են հայ-ֆրանսիական հայտնի մանակապարտեզը, վերածվել հասարակական զուգարանի, մի հատ էլ մեծաբերանի նման ասում են՝ մանկապարտեզ ենք սարքում։ Եղածը մի քանդեք։
Այս մանկապարտեը դարձել է անտուն մարդկանց հավաքատեղի. եղել են մահեր, ըստ հարևանների պնդման, եղել է իրավիճակ, մարդիկ եկել, մտել են, չգիտեմ ինչով են զբաղվել, այրել են, դրա հետևանքով մահեր են գրացվել։ Հարևանները պնդում են, որ ամեն օր շտապօգնություն է գալիս, անհասկանալի մարդկանց տանում, բերում է։ Իշխանությունն այս մասին գիտի»։
Մանուկյանը նաև գրել է. «ՔՊ-ի օրոք հերթական ավիրված, լքված ու մոռացված մանկապարտեզը. 15000-ից ավել երեխա հերթի մեջ սպասում է, որ մանկապարտեզ գնա…
Թե բա մանկապարտեզներ ենք սարքում… Լու՞րջ։
8 տարի 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել ու Երևանում 0 մանկապարտեզ կառուցել,
Խնդիրները տեսանելի են, լուծումները կան։
Հունիսի 7-ին ընտրում ենք Հայաստանը։
Մանրամասն՝ տեսանյութում։