Արարատ Միրզոյանը մեկնաբանել է իր իսկ կողմից արված «Թուրքերը բացում են» արտահայտությունը

«Կբացեն՝ կհասկանանք»։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանին իր ասած այն արտահայտությունը, թե՝ «թուրքերը բացում են»։

Նա վստահեցրեց, որ խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման կամ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու իրավունք շնորհելու մասին չէ։ «Էդ (սահմանի բացումը – խմբ.) էլ է լինելու մի օր իհարկե, վստահ եմ, բայց այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին է։ Հենց որ բացահայտելու պահը գա՝ կասեմ։ Խոսքը լավ բաների մասին է։ Այսուհետ խոսքը միշտ լավ բաների մասին է լինելու միայն»,- նշել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ գաղտնիք չէ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ունեն եվրոպական հավակնություններ, իսկ այն, որ այդ հարցով որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները՝ միանշանակ է։ «Հայաստանի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու են ՀՀ քաղաքացիները։ Այն ամենը, ինչ ենթակա է հանրաքվեի, կորոշվի հանրաքվեում։ Մեր օրենսդրությունն ամեն ինչ կարգավորում է։ Եթե օրենքում գրված է, որ ինչ-որ բան պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ապա այն կորոշվի հանրաքվեով, իսկ եթե գրված չէ, ապա մենք կորոշենք, թե ոնց»,- եզրափակել է Միրզոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *