Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ


Քաղաքականություն


Միացյալ թագավորության վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը տվել է իր առաջին կորուստը. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած ձախողումից հետո հրաժարական է ներկայացրել բնակարանային հարցերի և տեղական ինքնակառավարման նախարար Միատտա Ֆանբուլեհը։ Հեռանալու մասին իր որոշման հետ մեկտեղ նա Սթարմերին կոչ է արել «երկրի համար ճիշտ վարվել» և սահմանել պաշտոնից հեռանալու հստակ ժամանակացույց։

Ֆանբուլեհը, ով համարվում է Լեյբորիստական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ, հայտարարել է, որ կառավարությունը չի գործել այն տեսլականով և տեմպով, որն ակնկալում էին ընտրողները։ Նրա խոսքով՝ գործող կաբինետին չի հաջողվել կառավարել որպես լեյբորիստական ուժ, որը հստակ է իր արժեքների մեջ և ամուր՝ սեփական համոզմունքներում։ Սա լուրջ հարված է Սթարմերի վարչակազմին, որն արդեն իսկ գտնվում է աճող ճնշման ներքո։

Սթարմերը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած տեղական ընտրություններում կրած ձախողմանը։ Նա նշել է, որ ստանձնում է արդյունքների պատասխանատվությունը, սակայն շեշտել է, որ կուսակցության ներսում առաջնորդության մարտահրավեր նետելու գործընթաց չի սկսվել։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *