Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսից տուժած զբոսանավի վերջին ուղևորների տարհանումից հետո վիրուսի ավելի լայնածավալ բռնկման «որևէ նշան» չկա․ գրում է BBC-ն։
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է, որ «իրավիճակը կարող է փոխվել», և դեռևս կարող են լինել վիրուսի հաստատման նոր դեպքեր։
MV Hondius զբոսանավը երկուշաբթի լքել է Իսպանիայի Թեներիֆե կղզին․ այն ուղևորվում է դեպի հոլանդական Ռոտերդամի նավահանգիստ
Երեքշաբթի Էյնդհովենի օդանավակայանում վայրէջք է կատարել վերջին 28 ուղևորներին տեղափոխող 2 ինքնաթիռ։
Հիշեցնենք, որ վիրուսով վարակման հետևանքով նավի ուղևորներից մահացել է 3 մարդ։ Ընդհանուր առմամբ, վիրուսը հաստատվել է 7 մարդու մոտ։