Նիդեռլանդներում 12 բուժաշխատող կգտնվի կարանտինի մեջ՝ հանտավիրուսով վարակված հիվանդին բուժելիս կանոնակարգերը խախտելու պատճառով

Նիդեռլանդների «Ռադբուդ» բժշկական կենտրոնի 12 աշխատակից կանցնի կանխարգելիչ կարանտինի` հանտավիրուսից տուժած MV Hondius զբոսանավի ուղևորներից մեկին բուժելիս կանոնակարգերը խախտելու պատճառով գրում է NL Times-ը։

Վարակված բուժառուի արյան և մեզի հետ աշխատելիս հիվանդանոցի աշխատակիցները չեն հետևել հստակ սահմանված խիստ կանոնակարգերին:

«Չնայած վարակի ռիսկի ցածր լինելուն` աշխատակիցները 6 շաբաթ կմնան կանխարգելիչ կարանտինի մեջ՝ որպես նախազգուշական միջոց»,- ասվում է հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ։

Չի նշվում՝ արդյոք ռիսկի խմբում գտնվող անձինք բուժքույրեր են, բժիշկներ, ուսանողնե՞ր, թե՞ զբաղեցնում են այլ պաշտոններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *