Ուկրաինական Սվետլովոդսկի քաղաքային խորհրդի շենքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)

Ուկրաինական Սվետլովոդսկի քաղաքային խորհրդի շենքում կրակոցներ են հնչել

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Սվետլովոդսկի քաղաքային խորհրդի շենքում կրակոցներ են հնչել, հայտնում է УНИАН-ը։ Կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Մարզային ոստիկանության տվյալներով՝ քաղաքային խորհրդի աշխատակիցների միջև կոնֆլիկտ է սկսվել, որի հետևանքով նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել։

Քաղաքապետարանի տվյալներով՝ կրակոցներն արձակել է քաղաքապետի առաջին տեղակալ Սերգեյ Սավիչը։ «Սավիչը ողջ օրվա ընթացքում ագրեսիվ էր պահում իրեն՝ սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով Սվետլովոդսկի քաղաքային խորհրդի քարտուղար Մաքսիմ Բակումենկոյի հասցեին»,- հայտնել են քաղաքապետարանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *