The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահ


Մշակույթ


Այն շենքը, որտեղ The Beatles-ը իր վերջին համերգն է տվել, վերածվում է ցուցահանդեսային հարթակի, որտեղ երկրպագուները յոթ հարկերում կկարողանան տեսնել հուշանվերներ եւ նախկինում չհրապարակված արխիվային նյութեր։

ճարտարապետական հուշարձանների ցանկում ներառված 3 Savile Row առանձնատունը 1968- 1972 թվականներին եղել է խմբի կենտրոնակայան։ Հենց այս շենքի նկուղում է ձայնագրվել The Beatles-ի վերջին Let It Be ալբոմը։ Փոլ Մաքարթնին BBC News-ին ասել է, որ ցանկանում էր, որպեսզի երկրպագուները Լոնդոնում Beatles-ին  նվիրված պաշտոնական վայր ունենան։ «Զբոսաշրջիկները գալիս են Անգլիա եւ կարող են գնալ Abbey Road, բայց չեն կարող ներս մտնել, դա խցանումներ է առաջացնում, եւ վարորդները շատ են նյարդայնանում։ Այդ պատճառով ինձ թվաց, որ սա հիանալի գաղափար է»,- ասել է նա։

Beatles at 3 Savile Row պաշտոնական անունով ցուցասրահի բացումը նախատեսված է 2027 թվականին։ Այսօրվանից երկրպագուները կարող են գրանցվել խմբի կայքում՝ տոմսեր գնելու համար։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *