Թրամփը հայտարարել է Կուբայի հետ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի պլանների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ օգնության հայց է ստացել Կուբայի իշխանություններից, ինչի կապակցությամբ Վաշինգտոնը պատրաստվում է բանակցություններ վարել երկրի հետ։

«Հանրապետականներից ոչ ոք ինձ հետ չի խոսել Կուբայի մասին։ Այն ձախողված պետություն է և շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի կործանում։ Կուբան օգնություն է խնդրել, և մենք պատրաստվում ենք բանակցել այդ հարցով»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Այդուհանդերձ, նա չի հստակեցրել, թե որտեղ և երբ կարող են տեղի ունեցող կողմերի շփումները։

Մայիսի 1-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է Կուբայի նկատմամբ մի շարք լրացուցիչ սահմանափակումների կիրառում։ Այսպիսով, ԱՄՆ պետքարտուղարը, ֆինանսների նախարարի հետ համագործակցությամբ, հնարավորություն է ստանում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ինչպես ԱՄՆ քաղաքացիների, այնպես էլ այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Կուբայի տնտեսության մի շարք ոլորտների աշխատանքի հետ։ Մասնավորապես, հրամանագրում հիշատակվում են էներգետիկան, պաշտպանությունը, օգտակար հանածոների արդյունահանումը, մետալուրգիան և ֆինանսական ծառայությունների մատուցումը։

Միևնույն ժամանակ, մայիսի 8-ին Associated Press-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ Ամերիկայի իշխանություններն այս պահին չեն դիտարկում Կուբայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *